FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Միասնական տեղեկատվական համակարգի կիրառումը.
1. Միասնական տեղեկատվական համակարգի օգտատերերն են ֆիզիկական և իրավաբանական անձինք, ռիելթորական և անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ռիելթորները (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարիչները (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող).
2. Միասնական տեղեկատվական համակարգ մուտք գործելու համար ռիելթորական կազմակերպության ղեկավարը, ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), անշարժ գույքի կառավարման կազմակերպության ղեկավարը, անշարժ գույքի կառավարիչը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) գրանցվում են ինքնուրույն: Գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև պատվիրատուները միասնական տեղեկատվական համակարգ մուտք են գործում «Ես եմ» խիստ նույնականացման համակարգի միջոցով: Միասնական տեղեկատվական համակարգ խիստ նույնականացման համակարգի միջոցով մուտք գործելուց հետո արտացոլվում է օգտատիրոջը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի ցանկը.
3. Միասնական տեղեկատվական համակարգ անշարժ գույքի միավորի վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տեղեկությունների մուտքագրման հիմք է պատվիրատուի հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքված ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագիրը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի օտարման դեպքում՝ այդ գույքն օտարելու մտադրությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

4. Միասնական տեղեկատվական համակարգ պարտադիր մուտքագրման ենթակա են սույն օրենքով սահմանված ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրերը, անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերը, այդ թվում՝ նշված պայմանագրերի առարկա հանդիսացող անշարժ գույքերի նույնականացման տվյալները (հասցեն, կադաստրային ծածկագիրը, մակերեսը), օտարման, վարձակալության կամ շահագործման գնի, ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցողի, պատվիրատուի վերաբերյալ տեղեկությունները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրի վերաբերյալ տվյալները՝ կնքման տարին, ամիսը, ամսաթիվը, գործողության ժամկետը, իսկ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի ինքնուրույն օտարման դեպքերում՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տվյալները: Սույն մասով սահմանված պարտադիր մուտքագրման ենթակա պայմանագրերը և տվյալները միասնական տեղեկատվական համակարգ սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չմուտքագրելը հանգեցնում է ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերի անվավերության: Նման պայմանագրերն առ ոչինչ են.
5. Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքն ինքնուրույն օտարելու նպատակով վճարովի հիմունքներով միասնական տեղեկատվական համակարգ են մուտքագրում օտարվող գույքի նույնականացնող տվյալները (հասցեն, կադաստրային ծածկագիրը, մակերեսը), օտարման գինը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ նաև անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

6. Միասնական տեղեկատվական համակարգ ռիելթորական և անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչների, անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի միավորի վերաբերյալ սահմանված տեղեկություններ մուտքագրելու, ինչպես նաև միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար վճարվում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պարտադիր վճար.
7. Անշարժ գույքի վերաբերյալ տվյալները մուտքագրելուց հետո լիազոր մարմինն իրականացնում է մուտքագրված տվյալների ստուգում՝ ըստ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված և մուտքագրման պահին առկա տվյալների և կադաստրային քարտեզի, որից հետո մուտքագրված տվյալներն ստանում են «Ստուգված է» կարգավիճակը, որն արտացոլվում է միասնական տեղեկատվական համակարգում: Մուտքագրված տվյալները գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված և մուտքագրման պահին առկա տվյալներին և կադաստրային քարտեզի տվյալներին համապատասխանելու դեպքում ստանում են «Հաստատված է» կարգավիճակը, իսկ անհամապատասխանությունների դեպքում ինքնաշխատ եղանակով գեներացվում է անհամապատասխանության վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: «Ստուգված է» կարգավիճակի առկայության դեպքում համակարգն ապահովում է համակարգից քաղվածքների գեներացումը՝ համապատասխան նույնականացնող տվյալներով: Սույն մասում նշված «Ստուգված է» և «Հաստատված է» կարգավիճակները համակարգում արտացոլվում են այդ պահի դրությամբ առկա տվյալների հիման վրա՝ օրվա, ամսվա, տարվա և ժամի նշագրմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

8. Միասնական տեղեկատվական համակարգ անշարժ գույքի տվյալների մուտքագրումն ստուգելուց հետո համակարգն առաջարկում է անշարժ գույքի վաճառքի՝ համակարգի հետ փոխգործելի կայքերի ցանկ՝ հնարավորություն տալով օգտատիրոջն ընտրելու դրանցից մեկը կամ մի քանիսը: Անշարժ գույքի վաճառքի՝ համակարգի հետ փոխգործելի կայքն ընտրելու և դրա համար սահմանված վճարը տվյալ կայքի սեփականատիրոջ հաշվեհամարին անկանխիկ եղանակով վճարելուց հետո միասնական տեղեկատվական համակարգում տեղադրված տվյալներն ինքնաշխատ արտացոլվում են նաև այդ կայքում: Միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության կարգը և այդ կայքերի նկատմամբ նվազագույն պահանջները սահմանում է Կառավարությունը.
9. Միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրված գործարքի կամ անշարժ գույքի շահագործման գնի վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունները կարող են իրականացվել միայն պատվիրատուի գրավոր համաձայնության հիման վրա, որն ստանալու պարտականությունը կրում է սույն օրենքի իմաստով ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցող անձը: Ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն փոփոխելու սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի օտարման գնի վերաբերյալ տվյալները: Սույն մասով սահմանված յուրաքանչյուր փոփոխություն արտացոլվում է միասնական տեղեկատվական համակարգում: Միասնական տեղեկատվական համակարգում առկա անշարժ գույքն օտարվելիս, վարձակալության հանձնվելիս համակարգն ինքնաշխատ հեռացնում է այդ գույքի վերաբերյալ տեղադրված տվյալները: Սույն մասով սահմանված տվյալները մուտքագրվելուց, փոփոխվելուց կամ հեռացվելուց հետո յուրաքանչյուր դեպքում պատվիրատուն՝ միասնական տեղեկատվական համակարգ իր մուտքագրած հեռախոսահամարին էլեկտրոնային կարճ հաղորդագրության, ինչպես նաև միասնական տեղեկատվական համակարգ իր մուտքագրած էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով ծանուցվում է համապատասխան մուտքագրման կամ փոփոխության վերաբերյալ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

10. Անշարժ գույքի վերաբերյալ տվյալները ռիելթորական ծառայությունների շրջանակում մուտքագրված լինելու դեպքում այդ անշարժ գույքի սեփականատերը չի կարող անձամբ դրա վերաբերյալ տվյալները մուտքագրել միասնական տեղեկատվական համակարգ: Ռիելթորական ծառայությունների շրջանակում ռիելթորական կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի կողմից անշարժ գույքի վերաբերյալ տվյալները միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրվելիս անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից նախկինում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ հեռացվում են համակարգից.
11. Ռիելթորական ծառայությունների շրջանակում անշարժ գույքի վերաբերյալ կնքվող բոլոր գործարքների վերաբերյալ տվյալները պարտադիր մուտքագրվում են միասնական տեղեկատվական համակարգ.
12. Միասնական տեղեկատվական համակարգի վարման, շահագործման և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը՝ սահմանելով համակարգ մուտքի հասանելիություն (այդ թվում՝ պատվիրատուներին) տրամադրելու, համակարգում գրանցվելու, օգտատերերի հասանելիության աստիճանների և գործառույթների տեսակների, անվանացանկերի հրապարակման, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու, համակարգում տվյալներն ստուգելու, համակարգից քաղվածքներ գեներացնելու կարգը, ինչպես նաև մուտքագրվող պայմանագրերին, տվյալներին, այդ թվում՝ լուսանկարներին ներկայացվող պահանջները (այդ թվում՝ տվյալների ձևաչափերը և որակը) և ցանկը, քաղվածքներին ներկայացվող պահանջները, դրանց տեսակները և օրինակելի ձևերը: Կառավարության որոշմամբ սահմանված պահանջները պահպանված չլինելու դեպքում միասնական տեղեկատվական համակարգ դրանք մուտքագրելը մերժվում է.
13. Ռիելթորների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարիչների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող), ռիելթորական և անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների անվանացանկերը, ինչպես նաև փոխգործելի կայքերի ցանկը հրապարակվում են միասնական տեղեկատվական համակարգում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

14. Միասնական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունները տրամադրում է լիազոր մարմինը՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով: Միասնական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների մատչելիությունը սահմանափակվում է անձնական տվյալների, ինչպես նաև պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների սահմանափակ մատչելիությամբ: Սույն հոդվածով նախատեսված՝ միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրված պայմանագրերի պատճենները, ինչպես նաև տվյալների վերաբերյալ տեքստային տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար կարող են անվճար տրամադրվել Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, Հաշվեքննիչ պալատին, պետական կառավարման համակարգի մարմիններին, դատարաններին, դատախազությանը, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, Կենտրոնական բանկին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված փաստաբաններին, նոտարներին, սնանկության գործով կառավարչին, որոնց կողմից այդ տեղեկությունների հրապարակման կամ դրանց գաղտնիության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով: