FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60.6

Տեղեկատվությունը և կանխարգելումը.
1. Ընդերքօգտագործողը պատասխանատվություն է կրում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների անվտանգության ապահովման, անվտանգության կառավարման ընթացակարգերի մշակման և կիրառման, ինչպես նաև անվտանգության բարձրացման և ռիսկերի նվազեցման տեխնոլոգիական և կառավարչական համակարգերի օգտագործման համար.
2. Վթարների առաջացման վտանգները և դրանց առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն թափոնների օբյեկտների նախագծման, կառուցման, աշխատանքի ու պահպանման ժամանակ, ինչպես նաև դրանք փակելիս ու փակումից հետո վթարները կանխարգելելու և մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր բացասական հետևանքները բացառելու նպատակով.
3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջի կատարման նպատակով յուրաքանչյուր ընդերքօգտագործող, նախքան ընդերքօգտագործման գործունեության մեկնարկը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար՝
    1) մշակում է վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ և գործողության մեջ դնում դրա իրականացումն ապահովող անվտանգ կառավարման համակարգ.
    2) մշակում է արտակարգ իրավիճակներում գործելու պլան՝ նշելով այն միջոցառումները, որոնք ուղղված են լինելու վթարների կանխարգելմանը, հետևանքների նվազեցմանը, իրենց աշխատակիցների և հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանությանը՝ համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների.
    3) իրականացնում է արտակարգ իրավիճակներին արձագանքելու ներքին ծրագիր՝ նշելով այն միջոցները, որոնք վթարի դեպքում ձեռնարկվելու են.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով ընդերքօգտագործողը նշանակում է անվտանգության հարցերով կառավարիչ կամ ստեղծում ստորաբաժանում, որը պատասխանատվություն է կրում վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ու պարբերական վերահսկողության համար՝ համաձայն արտակարգ իրավիճակներում գործելու պլանի։
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60.6

5. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի բովանդակության և դրա մշակման մեթոդական ուղեցույցը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.
6. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի հիմնական նպատակներն են՝
    1) վթարների և այլ միջադեպերի սահմանում, նկարագրում ու հսկողություն՝ դրանց հետևանքները նվազեցնելու, մասնավորապես մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող վնասները հնարավորինս չեզոքացնելու կամ նվազեցնելու համար.
    2) վթարների և այլ միջադեպերի ազդեցություններից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում.
    3) տվյալ տարածաշրջանում հանրությանը և համապատասխան ծառայություններին կամ մարմիններին անհրաժեշտ տեղեկությունների հաղորդում.
    4) վթարներից հետո շրջակա միջավայրի վերականգնման ու մաքրման աշխատանքների նախատեսում.
7. Վթարների դեպքում ընդերքօգտագործողը շրջակա միջավայրի, առողջապահության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմիններին անհապաղ տրամադրում է այն տեղեկատվությունը, որ պահանջվում է մարդու առողջության համար դրանց հետևանքները նվազեցնելու և բնապահպանական վնասի չափը գնահատելու ու փաստացի կամ հնարավորինս նվազեցնելու համար.
8. Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
9. Առողջապահության ոլորտի լիազոր մարմինը կարող է մասնակցել արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը առողջապահության ոլորտի լիազոր մարմնին տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնք պետք է ներգրավվեն գործընթացին։
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  60.6

10. Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է մասնակցելու հնարավորություն ունենա արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացներին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնց կարող են ներկայացվել դիտողություններ և հարցեր։ Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է ունենա ողջամիտ ժամկետներում առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն, և համապատասխան որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքի բնակչության ներկայացրած առաջարկությունները.
11. Վթարների դեպքում պահանջվող գործողությունների մասին տեղեկություններն անվճար տրամադրվում են ազդակիր համայնքների բնակչությանը, և այդ տեղեկատվությունը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ և անհրաժեշտության դեպքում՝ թարմացվում.
12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունների քննարկման կարգը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը: