FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  97

Ազատազրկման կատարման պայմանները բարձր անվտանգային գոտում.
1. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, իսկ խիստ պայմաններում` ցմահ ազատազրկման և նախկինում ազատազրկում կրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում.
2. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝
    1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգապատիկի չափով գումար.
    2) տարվա ընթացքում ունենալ առնվազն վեց կարճատև և վեց երկարատև տեսակցություն.
3. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև չորս դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝
    1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունապատիկի չափով գումար.
    2) տարվա ընթացքում ունենալ առնվազն չորս կարճատև և չորս երկարատև տեսակցություն.
4. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալն ամենօրյա երկու ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի.
5. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալն ամենօրյա մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի.
6. Տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան երեք տարին բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններ.
7. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող և պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ թույլ տված դատապարտյալները տեղափոխվում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններ.
8. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ կամ մեղմից խիստ պայմաններ կրկնակի տեղափոխություն կատարվում է սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված կարգով։