FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  29

Հողերի օգտագործման սխեմաները.
1. Հողերի օգտագործման սխեման հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողամասերի բաշխումն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սահմանում է դրանց իրավական ռեժիմը, հիմնավորում է պետական և համայնքների հողերի արդյունավետ օգտագործման ուղղությունները համայնքի վարչական տարածքում.
2. Հողերի օգտագործման սխեմաները պետք է պահանջներ պարունակեն սույն օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով հողաշինարարության խնդիրների կարգավորման վերաբերյալ` տվյալ համայնքին առնչվող մասով.
3. Հողերի օգտագործման սխեմաներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու չափանիշները և սխեմայի իրականացման նկատմամբ վերահսկողության կարգը սահմանում է կառավարությունը.
4. Հողերի օգտագործման սխեմաներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի ավագանին.
5. Հողերի օգտագործման սխեմաները պարտադիր են կատարման` անկախ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների առկայությունից: