FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  11

Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ընդդատությունը.
1. Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը.
2. Հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը.
3. Քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջ քննելիս դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության` սույն օրենսգրքով ամրագրված սկզբունքներին։