FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  480

Հեռակա կարգով իրականացվող դատաքննությունը.
1. Մինչև հեռակա դատաքննություն իրականացնելու մասին դատախազի միջնորդության քննությունը դատարանը պարզում է, թե արդյոք խուսափող մեղադրյալի պաշտպանին հանձնվել է մեղադրական եզրակացության պատճենը: Այդ փաստաթուղթը պաշտպանին հանձնված չլինելու դեպքում դատարանը երեք օրով հետաձգում է դատալսումները` հանրային մեղադրողին պարտավորեցնելով մեղադրական եզրակացության պատճենն անհապաղ հանձնել պաշտպանին.
2. Հեռակա վարույթով նախնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հարցի փոխարեն դատարանը քննարկում է խուսափող մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին հարցը.
3. Դատարանը բավարարում է հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդությունը, եթե՝
    1) առկա են հեռակա վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքը և պայմանները.
    2) բացակայում են հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված հանգամանքները.
    3) հեռակա վարույթ սկսելու պահին մեղադրյալն ունեցել է վարույթին ներգրավված պաշտպան, կամ հեռակա վարույթ սկսելուց հետո պաշտպանը վարույթին ներգրավվել է սույն օրենսգրքի 478-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներից որևէ մեկը չհաստատվելու դեպքում դատարանն առանձին որոշում է կայացնում տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելը մերժելու և նախնական դատալսումներն ընդհանուր կարգով շարունակելու մասին.
5. Եթե մինչդատական վարույթում մեղադրյալը ցուցմունք է տվել, ապա հիմնական դատալսումների ընթացքում այն հրապարակվում է սույն օրենսգրքի 330-րդ հոդվածով սահմանված կարգով.
6. Մեղադրյալի կողմից դատաքննությանը մասնակից դառնալու դեպքում դատարանը վարույթն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում կայացնելուց հետո նրան տրամադրում է ողջամիտ ժամկետ քրեական գործին ծանոթանալու համար.
7. Օրինական ուժի մեջ չմտած դատավճռով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ այն անփոփոխ թողնելու հիմքով կալանավորված մեղադրյալի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կարգը: