FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  160

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից չորս ամիս հետո.
2. Սույն օրենքն ակտուարներին վերաբերող պահանջների մասով ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո.
3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև ապահովագրական գործունեության լիցենզիայի տարեկան պետական տուրքը վճարելու ժամկետը, բայց ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, 2004 թվականի հունիսի 11-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա ստացած գործող ապահովագրական ընկերությունները պետք է վերագրանցվեն և վերալիցենզավորվեն սույն օրենքով սահմանված կարգով.
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվա ընթացքում չվերագրանցված և չվերալիցենզավորված ապահովագրական ընկերությունների լիցենզիաները սույն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած: Այն ապահովագրական ընկերությունները, որոնց լիցենզիաները սույն մասով նախատեսված հիմքով ուժը կորցրած են համարվում, պարտավոր են լուծարվել՝ սույն օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի լիազորություններն իրականացնում է Կենտրոնական բանկը.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ապահովագրական բրոքերները ենթակա են վերալիցենզավորման և հաշվառման Կենտրոնական բանկի միջնորդների ռեգիստրում՝ սույն օրենքով սահմանված կարգով, իսկ ապահովագրական գործակալները՝ հաշվառման՝ Կենտրոնական բանկի միջնորդների ռեգիստրում.
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հունիսի 11-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: 2007 թ. մայիսի 22ԵրևանՀՕ-177-Ն