FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

ԱԿՈՒՄԲԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ. Ակումբի խորհուրդն իրավասու է լուծել կանոնադրությամբ և ընդհանուր ժողովի կողմից ակումբին վերապահված հարցերը: Խորհրդի անդամների թիվը սահմանում է ընդհանուր ժողովը: Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում`
    ա) ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում իր իրավասության շրջանակներում ակումբի կառավարումը և ընդհանուր ժողովի որոշումների կատարումը.
    բ) ակումբի անդամների կողմից ներկայացված փոխառության գործարար ծրագրերի, այդ թվում` դրանց պահանջարկի հիմնավորվածության քննարկումը և փոխառություն տրամադրելու վերաբերյալ որոշման կայացումը և նախագահին կամ կառավարչին ակումբի տվյալ անդամին փոխառության, ինչպես նաև լրացուցիչ ներդրումային պայմանագրերի կնքման վերաբերյալ լիազորագրի տրամադրումը.
    գ) ակումբի անդամներին հատկացված փոխառության նպատակային և արդյունավետ օգտագործման ընթացիկ վերահսկումը.
    դ) Ակումբների հիմնադրամից, Ակումբների միությունից և վերջինիս եզրակացությամբ այլ անձանցից ակումբի անդամների սուբսիդիար պատասխանատվությամբ փոխառու միջոցներ ներգրավելու մասին որոշման կայացումը և խորհրդի նախագահին կամ կառավարչին դրա վերաբերյալ լիազորության տրամադրումը.
    ե) բացառությամբ Ակումբների հիմնադրամի, Ակումբների միության և վերջինիս եզրակացությամբ այլ անձանց փոխառու միջոցներ ներգրավելու և դրանց համար, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից, ակումբի անդամների սուբսիդիար պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկություն ներկայացնելը.
    զ) սույն օրենքով սահմանված կարգով գործող փոխադարձ օգնության կանոններին և պայմաններին համապատասխան դրա վերաբերյալ որոշման ընդունումը.
    է) ֆինանսական փոխադարձ օգնության տարեկան ծրագրի հաստատումը.
    ը) ակումբի անդամներին արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների գնումների և գյուղատնտեսական արտադրանքների իրացման երաշխիքների տրամադրման վերաբերյալ որոշման կայացումը.
    թ) գործունեության տարեկան ծրագրի, նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունների, բյուջեի կատարման հաշվետվության, հաջորդող տարվա բյուջեի նախագծի մշակումն ու ներկայացումն ընդհանուր ժողովին.
    ժ) ընդհանուր ժողովի հրավիրումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Խորհրդի բացառիկ իրավասությանը պատկանող լիազորությունները չեն կարող նրա կողմից փոխանցվել նախագահին կամ կառավարչին: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում ակումբի նախագահի ձայնը վճռորոշ է: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են ակումբի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի (գլխավոր վերստուգիչի) կամ ակումբի անդամների առնվազն 1/5-ի, ինչպես նաև Ակումբների միության պահանջով, որի անդամն է տվյալ ակումբը: Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է ներկաների կեսից ավելին: