FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները.
1. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան նշանակվում է պետական լաբորատորիա՝ Կառավարության սահմանած կարգով.
2. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան պետք է`
    1) իր լիազորությունների սահմաններում` համարգործակցի փորձարկման այլ լաբորատորիայի կամ լաբորատորիաների հետ.
    2) իր լիազորությունների սահմաններում` նմուշների փորձարկման և արդյունքների վերլուծության համար համակարգի փորձարկման այլ լաբորատորիայի գործունեությունը.
    3) ըստ պահանջի, իրականացնի նմուշների համեմատական փորձարկումների կազմակերպում փորձարկում իրականացնող լաբորատորիաների միջև և համեմատական փորձարկումների կատարման ժամկետների հսկողություն.
    4) իրականացնի գործունեության արդյունքում ստացվող տեղեկատվության դասակարգում և գործունեության էլեկտրոնային համակարգի ստեղծում և վարում.
    5) իրականացնի լիազոր մարմնին և փորձարկման այլ լաբորատորիաներին տեղեկատվության տրամադրում.
    6) իրականացնի լիազոր մարմնին գիտական և տեխնիկական աջակցության ապահովում.
3. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան`
    1) համակարգում է ախտորոշման և անվտանգության բացահայտմանն ուղղված փորձաքննությունների իրականացման գիտահետազոտական նոր մեթոդները.
    2) կիրառում է միջազգային ընդունված չափորոշիչներ և մեթոդներ, ապահովում դրանց ներդրման գործընթացը.
    3) կատարում է լաբորատոր հետազոտությունների վիճարկելի արդյունքների պաշտոնական հաստատումը կամ հերքումը.
    4) իրականացնում է լաբորատորիաների մեթոդական ղեկավարում և հսկողություն`
    ա. ստանդարտների և հետազոտման մեթոդների կիրառման համակարգում,
    բ. հետազոտությունների որակի հավաստման համար,
    գ. ստանդարտ մեթոդների կիրառման հավաստմամբ` կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների անվտանգության ապահովման նպատակով,
    դ. ստանդարտ հետազոտական նյութերի և ստանդարտ նմուշների ապահովման գործում,
    ե. տեխնիկական աջակցության հարցում,
    զ. այլ լաբորատորիաների կողմից ստացված արդյունքների վերաբերյալ ընտրողական հետազոտությունների միջոցով,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

է. երկրի լաբորատորիաների համար միջլաբորատոր ուսումնասիրությունների նախապատրաստում և կազմակերպում, միջազգային և միջպետական համագործակցության շրջանակներում հետազոտական լաբորատոր հետազոտություններին և ուսումնասիրություններին մասնակցություն,
    ը. անասնաբուժական լաբորատորիաների աշխատակազմի որակավորման և որակավորման բարելավման դասընթացների հարցերում.
    5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
4. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան համագործակցում է միջազգային և տարածաշրջանային փորձարկման այլ ռեֆերենս լաբորատորիաների հետ: