FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության, խոշոր կազմակերպության և միջին կազմակերպության գլխավոր հաշվապահը.
1. Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն փորձագետ հաշվապահները և աուդիտորները: Այն դեպքում, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում, խոշոր կազմակերպությունում և միջին կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարում է մասնագիտացված կազմակերպությունը, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը ևս պետք է լինի փորձագետ հաշվապահ կամ աուդիտոր.
2. Փորձագետ հաշվապահը պարտավոր է պահպանել Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջները.
3. Բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերային կազմակերպությունների գլխավոր հաշվապահ աշխատելու համար, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների, Կենտրոնական բանկը կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ: