Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկությունը. 1. Միջազգային պայմանագրի փոխհամաձայնեցված նախագծի ստորագրման ժամկետի վերաբերյալ պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին արտաքին գործերի նախարարության առաջարկությունն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու մարմինը Կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը՝ կցելով՝ 1) միջազգային պայմանագրի նախագիծը՝ հայերենով. 2) միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության հիմնավորումը. 3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին. 4) միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցումը հավաստող փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմված ամփոփաթերթը և տեղեկատվություն նախագծի փոխհամաձայնեցման մասին. 5) բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած միջազգային պայմանագրի կողմերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վերապահման տեքստի կամ այլ կողմերի կատարած վերապահումների վերաբերյալ հնարավոր առարկությունների նախագիծը՝ դրանց վերաբերյալ արտաքին գործերի նախարարության եզրակացությամբ: |