Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Պետական ինովացիոն քաղաքականության իրականացումը. 1. Պետական ինովացիոն քաղաքականությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Ինովացիոն գործունեությանը պետական աջակցությունն իրականացվում է Ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրով (այսուհետ` ծրագիր): Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով: Ծրագիրը ներառում է միջոցառումներ հետևյալ ուղղություններով` ա) ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում. բ) ինովացիոն նախագծերի իրականացում. գ) կադրերի պատրաստում և վերապատրաստում. դ) խորհրդատվություն. ե) տեխնոլոգիաների փոխանցում և առևտրայնացում. զ) միջազգային ստանդարտների ներդրում: Ծրագիրը մշակվում է` հաշվի առնելով ինովացիոն ոլորտի զարգացման գերակայությունները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ: Ծրագրում ընդգրկվելու նպատակով ներկայացված ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ: |