FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  189.15

Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվությունները կամ կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները անկանխիկ չկատարելը.
1. Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվություններն անկանխիկ չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվիրատու ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատու ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով.
3. Կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները անկանխիկ չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։