FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ.
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկերի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը` որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ.
2. Կենտրոնական բանկը բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում բանկերը պարտավոր են լրացնել կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում` տվյալ ժամկետը չի կարող երկու տարուց պակաս լինել.
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող բանկերի ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ` որոշակի գումարի ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Կենտրոնական բանկի կողմից նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: