FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  92

Ապրանքների՝ Միության մաքսային տարածքից մեկնման հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց իրականացման կարգը.
1. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար փոխադրողը պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել սույն Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները՝ կախված այն տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), եթե սույն Օրենսգրքով այլ բան նախատեսված չէ.
2. Անկախ տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար փոխադրողի կամ այլ անձի կողմից սույն հոդվածի 8-րդ կետին համապատասխան ներկայացվում են՝
    1) ապրանքների հայտարարագիրը կամ դրա պատճենը, տարանցման հայտարարագիրը՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքների համար, կամ ապրանքների հայտարարագրի կամ տարանցման հայտարարագրի մասին տեղեկությունները, եթե ապրանքների այդ հայտարարագիրը կամ տարանցման հայտարարագիրը չեն ներկայացվում սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող այլ փաստաթուղթ.
    2) սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները.
3. Միության մաքսային տարածքից մեկնելու համար տարանցման հայտարարագիր ներկայացվում է այն ապրանքների համար, որոնք՝
    1) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Միության մաքսային տարածքով փոխադրվել են ժամանման վայրում տեղակայված ուղարկող մաքսային մարմնից մինչև մեկնման վայրում տեղակայված նշանակման մաքսային մարմին.
    2) հասցվել են մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմին՝ կապված սույն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ապրանքների առաքման վայրի փոփոխության հետ.
    3) ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքի 43-րդ գլխին համապատասխան Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  92

4. Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը կամ տեղեկությունները Միության մաքսային տարածքից օտարերկրյա ապրանքների մեկնման համար չեն ներկայացվում հետևյալ դեպքերում՝
    1) այդ օտարերկրյա ապրանքները Միության մաքսային տարածք ժամանելուց հետո դուրս չեն բերվել Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրից.
    2) այդ օտարերկրյա ապրանքները գտնվում են օդանավում և սույն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան չեն ձևակերպվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով.
5. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ներկայացման ենթակա տեղեկություններն առկա չեն փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերում, կամ եթե ապրանքների հայտարարագիրը, տարանցման հայտարարագիրը և (կամ) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը չեն ներկայացվում սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ապա փոխադրողն իրավասու է ներկայացնելու պակասող տեղեկությունները պարունակող այլ փաստաթղթեր կամ ազատ ձևով շարադրված դիմում ներկայացնելու միջոցով հայտնել պակասող տեղեկությունները և (կամ) չներկայացվող փաստաթղթերի մասին տեղեկությունները.
6. Միության մաքսային տարածքից միջազգային փոստային առաքանիների մեկնման դեպքում փոխադրողն այդ փոստային առաքանիների համար ներկայացնում է միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ դրանց ուղեկցող փաստաթղթերը՝ սահմանված Համաշխարհային փոստային Միության ակտերով, և տեղեկություններ՝ սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան.
7. Փոխադրողի անունից սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները կարող են ներկայացվել մաքսային ներկայացուցչի կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձանց կողմից, եթե դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
8. Ապրանքները ջրային տրանսպորտով փոխադրելիս սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները կարող են ներկայացվել հայտարարատուի կամ առաքողի (էքսպեդիտորի) կողմից, եթե դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  92

9. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնումը կարող է իրականացվել մաքսային մարմնի թույլտվությամբ: Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունը, բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների, ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ և մաքսային հայտարարագրում կամ դրա պատճենի կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող այլ փաստաթղթի և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա մաքսային մարմնի կողմից համապատասխան նշումներ կատարելու միջոցով: Եթե Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունը ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կիրառմամբ և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա մաքսային մարմնի կողմից համապատասխան նշումներ կատարելու միջոցով: Ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների՝ Միության մաքսային տարածքից մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունն այդ ապրանքների բացթողումն է.
10. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար, բացառությամբ ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների, մաքսային մարմնի թույլտվության մասին տեղեկությունները մուտքագրվում են մաքսային մարմինների տեղեկատվական համակարգեր.
11. Կախված տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Հանձնաժողովն իրավասու է որոշելու Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար փոխադրողի կողմից փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման առանձնահատկությունները՝ որոշակի ժամանակահատվածում միջազգային փոխադրում իրականացնող միևնույն տրանսպորտային միջոցով Միության մաքսային սահմանով ապրանքների պարբերական տեղափոխման դեպքում.
12. Սույն գլխի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետի, չեն կիրառվում Միության մաքսային տարածքից ֆիզիկական անձանց կողմից արտահանվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  92

Միության մաքսային տարածքից ֆիզիկական անձանց կողմից արտահանվող անձնական օգտագործման ապրանքների մեկնման համար մաքսային գործառնություններն իրականացվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան.
13. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում՝
    1) նավերով և օդանավերով փոխադրվող ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքը հատում են՝ առանց Միության մաքսային տարածքում տեղակայված նավահանգիստ մտնելու կամ օդանավակայանում վայրէջք կատարելու.
    2) Միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով նավերով և օդանավերով փոխադրվում են Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը՝ սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում.
    3) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների նկատմամբ: