Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 33 Հանձնաժողովի նախագահը. 1. Հանձնաժողովի նախագահը` 1) իր իրավասության շրջանակում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային և այլ կազմակերպություններում, համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների հետ, ներառյալ՝ կնքելով հուշագրեր և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր. 2) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով իր կողմից նշանակվող աշխատողներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև. 3) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում է նիստի օրակարգը. 4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները. 5) կազմակերպում է Հանձնաժողովին հասցեագրված՝ Հանձնաժողովի որոշումների կատարումը. 6) հաստատում է Հանձնաժողովի հաuտիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, հսկիչ գնում, արտաքին դիտում, մշտադիտարկում կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ, իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ. 7) ձևավորում է Հանձնաժողովին կից հասարակական խորհուրդ և հաստատում է դրա կազմավորման և գործունեության կարգը. 2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը: |