Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 52 Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ գործադրելու պայմաններն ու սահմանները. 1. Պրոբացիայի ծառայողը սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, եթե այլ միջոցները չեն ապահովում իր վրա դրված պարտականությունների կատարումը. 2. Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելիս պրոբացիայի ծառայողը պարտավոր է` 1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պրոբացիայի ծառայողի կյանքի կամ առողջության համար. 2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ. 3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն. 3. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման դեպքում պրոբացիայի ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով. 4. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին Պրոբացիայի ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին. 5. Ֆիզիկական ուժը և հատուկ միջոցները լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: |