Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.10 Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը. 1. Փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի. 1) նկատողություն. 2) խիստ նկատողություն. 3) լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցել. 4) տուգանք. 5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում. 2. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, փաստաբանի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, փաստաբանին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ. 3. Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ժամաքանակը որոշում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը: Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը կարող է կիրառվել նաև որպես լրացուցիչ տույժի միջոց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժերից մեկի կիրառման հետ մեկտեղ. 4. Տուգանքի չափը սահմանում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը, որը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Տուգանքը փաստաբանը վճարում է փաստաբանների պալատի բյուջե. 5. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարող է կիրառել՝ 1) սույն օրենքով նախատեսված պարտականությունների (ներառյալ՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարքագծի կանոնների) դիտավորությամբ կատարված խախտման դեպքում, որը, պայմանավորված կատարման հանգամանքներով կամ առաջացրած հետևանքներով, համատեղելի չէ փաստաբանի կարգավիճակի հետ. 2) մեկ տարվա ընթացքում երկու անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանի կողմից կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում, բացառությամբ անդամավճար չվճարելու հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.10 3) առնվազն տասնութ ամսվա անդամավճարի չափով պարտք ունեցող փաստաբանի կողմից հերթական որևէ ամսվա անդամավճարը չվճարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացումը փաստաբանն ամբողջությամբ վճարել է պարտքի գումարը և փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումը կայացնելու օրվա դրությամբ փաստաբանների պալատի նկատմամբ անդամավճարի գծով որևէ պարտք չունի. 6. Փաստաբանը համարվում է կարգապահական տույժի չենթարկված` 1) նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո. 2) խիստ նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո. 3) որպես հիմնական տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից վեց ամիս հետո. 4) տուգանքի դեպքում` տուգանքն ամբողջությամբ վճարելու պահից ինն ամիս հետո. 5) որպես լրացուցիչ տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից երեք ամիս հետո, բայց ոչ շուտ, քան հիմնական տույժի համար սույն մասով նախատեսված համապատասխան ժամկետի լրանալը. 7. Անձը, որի նկատմամբ կիրառվել է փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու կարգապահական տույժը, իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմելու փաստաբանի արտոնագիր ստանալու համար տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երկու տարի հետո. 8. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր կարգապահական խախտում: Այդ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերստին սկսվում է նոր կարգապահական խախտման կատարման օրվանից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.10 9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի կամ խորհրդի որոշումը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը դռնփակ նիստում քննելու դեպքում փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակվում են կարգապահական խախտման բնույթի, նշանակված կարգապահական տույժի և կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի անձի մասին տեղեկություններ: |