FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  64.1

Աճուրդի ներկայացված շինություններից վտարումը. Բնակարանները, բնակելի տները և այլ անշարժ գույքն ամբողջությամբ աճուրդի ներկայացնելիս հարկադիր կատարողն իրավունք ունի մինչև աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ այլ անշարժ գույքն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր (հարկադիր էլեկտրոնային) աճուրդով օտարված կամ երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատիրոջը հանձնված բնակարանի, բնակելի տան և այլ անշարժ գույքի նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ այլ անշարժ գույքը զբաղեցնող պարտապան նախկին սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով: Գույքի նոր սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա: