FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.7

Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը.
1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ներքաղաքային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական Ավտոբուսներով շահագործման դեպքում՝ շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 1.8-ապատիկի արտադրյալի չափով Միկրոավտոբուսներով շահագործման դեպքում՝ շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 2.3-ապատիկի արտադրյալի չափով 2․ Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝ կանխիկ դրամով վճարումների դեպքում անկանխիկ դրամով վճարումների դեպքում 2 տոկոսի չափով՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից 1.5 տոկոսի չափով՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից 3.5 տոկոսի չափով՝ 2025 թվականի հունվարի 1-ից 2.5 տոկոսի չափով՝ 2025 թվականի հունվարի 1-ից 5 տոկոսի չափով՝ 2026 թվականի հունվարի 1-ից 4 տոկոսի չափով՝ 2026 թվականի հունվարի 1-ից 2.1. Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված չափով պետական տուրքը գանձում և պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը.
3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝
    1) ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը.
    2) միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը.
    3) սույն հոդվածի 2-րդ մասում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով ու նշանակությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.7

4. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցները.
    1) Երևան քաղաքում՝ 1.0.
    2) այլ քաղաքներում՝ 0.5: 6. Սույն հոդվածով սահմանված՝ ներքաղաքային երթուղու շահագործման կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով.
7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում ներքաղաքային երթուղու շահագործման գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ՝ սույն հոդվածում՝ Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.7

7.1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրումների համար հաշվարկված, գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը, իսկ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման արտոնագիր ստանալու նպատակով այդ գործունեությունն իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես էլեկտրոնային եղանակով մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ներկայացնում են հարկային մարմին։ Սույն մասում նշված հայտարարությունների ձևերը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը.
8. Որևէ ամսվա համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի և ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մեծությունների հանրագումարով: Ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում ավելացված ավտոբուսների, միկրոավտոբուսների նստատեղերի կամ ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մասով հաշվարկվում է պետական տուրք` սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.7

9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի և ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի հանրագումարով` ավտոբուսների, միկրոավտոբուսների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակահատվածի համար.
10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր.
11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը, բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից.
12. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում չի համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում չավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող երթուղիներով իրականացվող ուղևորափոխադրումը, ինչպես նաև թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  19.7

13. Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագիր ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ ամսվա ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով: Սույն մասի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիների շահագործման գործունեության վրա.
14. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում՝ մինչև ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ.
15. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ: