Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 113.1 Օտարերկրյա որդեգրման կազմակերպման առանձնահատկությունները. 1. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերն ուսումնասիրում է Կենտրոնական մարմինը, և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ դրանցում թերությունների առկայության դեպքում Կենտրոնական մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, ինչպես նաև շտկել թերությունները: Եթե 60-օրյա ժամկետում Կենտրոնական մարմին չեն ներկայացվում պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ապա որդեգրել ցանկացող անձանց հաշվառման դիմումը մնում է առանց քննության. 2. Որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով Կենտրոնական մարմինը տրամադրում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն. 3. Օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու նպատակով տրամադրված՝ որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա Կենտրոնական մարմինը պատրաստում է զեկույց՝ դիմողի կենսագրական տվյալների, բժշկական քարտի և ընտանիքի պատմության, որդեգրման պատճառների, օտարերկրյա որդեգրում իրականացնելու հնարավորության, ինչպես նաև այն երեխաների բնութագրի վերաբերյալ, որոնց նրանք ցանկանում են որդեգրել: Զեկույցում ներառվում են նաև տեղեկություններ որդեգրված երեխային Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և բնակվելու թույլտվության մասին. 4. Զեկույցը պատրաստելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական մարմինն այն փոխանցում է ծագման պետության իրավասու մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը: Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձին փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ կազմակերպությունից ստացված՝ երեխայի մասին զեկույցը՝ դիրքորոշում ստանալու նպատակով: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 113.1 5. Հայաստանի Հանրապետությունում «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացման, դրա կասեցման և դադարեցման, հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մասին տեղեկությունների տրամադրման և Կենտրոնական մարմնի կողմից այդպիսի տեղեկություններն ընդունելու, ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեության համաձայնություն տալու, դադարեցման կամ կասեցման, ինչպես նաև հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ Կենտրոնական մարմնին տեղեկություններ տրամադրելու և քննարկելու, հավատարմագրված կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների գործունեության հսկողության կարգն ու լիազորությունների շրջանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6. Օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալները Կենտրոնական մարմինը կարող է տրամադրել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակից պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը՝ երեխայի կարիքներին համապատասխան որդեգրել ցանկացող անձ գտնելու համար: Որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |