Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 Տվյալների շտեմարանը. 1. Տվյալների շտեմարանը տվյալների համակարգված ամբողջություն է, որը ստեղծվում կամ մշակվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տեղեկատվական համակարգերում, և որն օգտագործվում է օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ դրանց հիման վրա ընդունված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացմամբ ծառայություններ մատուցելու համար. 2. Տվյալների համակարգված ամբողջությունը, որը մշակվում է տվյալների շտեմարանում, կարող է բաղկացած լինել միայն այլ շտեմարաններում պարունակվող հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներից. 3. Տվյալների հավաքումը տվյալների շտեմարան իրականացվում է միայն «մեկ հարցման» սկզբունքի հիման վրա: «Մեկ հարցման» սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացին, իր վերաբերյալ ցանկացած տեղեկություն մեկ անգամ տրամադրելով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ազատվում է նույն տեղեկությունը երկրորդ անգամ տրամադրելու պարտականությունից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաբանական ու ֆիզիկական անձինք պարտավոր են այդ տեղեկությունները սահմանված կարգով փոխանակել փոխգործելիության շրջանակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով. 4. Տվյալների շտեմարանում հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալների մշակումից կարող են ձևավորվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նոր հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներ կամ տեղեկություններ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ այն տվյալները կամ տեղեկությունները, որոնք գտնվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված իրավական ուժ ունեցող թղթային կրիչների (փաստաթղթերի) վրա, մուտքագրվում են շտեմարան, որից հետո սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայությունների մատուցման համար իրավական հիմք է հանդիսանում բացառապես շտեմարանում առկա տվյալը կամ տեղեկությունը: Իրավական ուժ ունեցող փաստաթղթերից տվյալների շտեմարան տվյալներ կամ տեղեկություններ մուտքագրելու կարգը սահմանում է Կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դրույթները չեն տարածվում արտաքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներում լիազորված մարմինների և արտաքին հետախուզության ծառայության՝ օրենքով նախատեսված իրենց գործառույթների իրականացման նպատակով ստեղծված այն տվյալների շտեմարանների վրա, որոնց միջոցով իրավաբանական և ֆիզիկական անձանց ծառայություններ չեն մատուցվում: |