Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 13.3 Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդների անցկացման հիմնական պայմանները. 1. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդը (այսուհետ՝ աճուրդ) էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ ներքին գործերի լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ներքին գործերի լիազոր մարմնի համապատասխան ծառայությունը. 2. Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը. 3. Աճուրդի անցկացման գործընթացի նկատմամբ կիրառվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդին վերաբերող կարգավորումները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով. 4. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու (սկսելու) օրվանից առնվազն երկու օր առաջ, որը ներառում է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-8-րդ կետերով սահմանված տեղեկությունները. 5. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ներքին գործերի լիազոր մարմնի http://www.mia.gov.am պաշտոնական կայքում. 6. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը պաշտոնական կայքում ստեղծված համակարգում գրանցում է մասնակցի անձնական էջ, որից հետո հրապարակային ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար է սառեցնում կամ փոխանցում կազմակերպչի դեպոզիտ հաշվին և հայտագրվում աճուրդին: Աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը. 7. Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի աճուրդն սկսելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 13.3 8. Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների ներկայացրած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով. 9. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում. 10. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում (վերադարձվում) է. 11. Լոտի գնի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով. 12. Կազմակերպիչն աճուրդի ավարտից հետո անմիջապես աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա նշած էլեկտրոնային փոստին է հասցեագրում աճուրդի արձանագրությունը, որի ձևը սահմանվում է աճուրդի կանոնակարգով. 13. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վճարել գնված լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը. 14. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնման գինը չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում. 15. Լոտի վաճառքի ամբողջական գինը կազմակերպիչն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա նշած էլեկտրոնային փոստին է հասցեագրում հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը, որի ձևը սահմանվում է աճուրդի կանոնակարգով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 13.3 16. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի։ Նշված ժամկետում այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու (աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի վերադարձվում. 17. Աճուրդը համարվում է չկայացած, եթե՝ 1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ. 2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել. 3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը. 18. Եթե աճուրդը չի կայացել լոտի գնման գինը սահմանված ժամկետում գնորդի կողմից չմուծվելու հիմքով, ապա տվյալ մասնակցի համար հաջորդ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով: |