Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Անասնաբուժության ոլորտը. 1. Անասնաբուժության ոլորտն ընդգրկում է անասնաբուժական պահանջների կիրառում` ուղղված` 1) կենդանիների առողջության պաշտպանությանը և կենդանիների բարեկեցությանը. 2) կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխմանը և վերացմանը, անասնահամաճարակային կայուն իրավիճակի և ապահովության պահպանմանը. 3) կենդանիների, կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրությանը, վերամշակմանը, պահմանը, փոխադրմանը, առևտրին և (կամ) իրացմանը, ներմուծմանը, արտահանմանը. 4) բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությանը, պահմանը, փոխադրմանը, առևտրին և (կամ) իրացմանը, ներմուծմանը, արտահանմանը. 5) կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինմանը և պահեստավորմանը. 6) անասնաբուժական գործունեությանը, անասնաբուժական կրթությանը և գիտությանը, լաբորատոր գործունեությանը, անասնաբուժասանիտարական փորձաքննությանը. 7) անասնաբուժության ոլորտում գործունեության իրականացման արդյունքում վնասակար ազդեցություններից շրջակա միջավայրի պաշտպանությանը. 2. Անասնաբուժության ոլորտն ընդգրկում է նաև անասնաբուժական պահանջների պահպանմանն ուղղված անասնաբուժական պետական վերահսկողությունը. 3. Պետական վերահսկողության շրջանակներում՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող անասնաբուժասանիտարական պետական փորձաքննության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Կառավարության սահմանած անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերի դրույթները: |