Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 26 ՋՐԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ. 1. Ջրային հողեր են համարվում ջրային օբյեկտներով` գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցված, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքները. 2. Ջրային հողերը կարող են օգտագործվել բնակչության խմելու ջրի, կենցաղային, առողջարարական և այլ պահանջների, ինչպես նաև ջրատնտեսային, գյուղատնտեսական, բնապահպան, արդյունաբերական, ձկնատնտեսային, էներգետիկ և այլ պետական ու համայնքային կարիքների բավարարումն ապահովող օբյեկտների շինարարության և շահագործման համար. 3. Հատուկ սանիտարական պաշտպանություն պահանջող բնական և արհեստական ջրային օբյեկտների պահպանության, ինչպես նաև արդյունաբերական, տրանսպորտային և այլ օբյեկտների բացասական ազդեցությունից բնակչությանը պաշտպանելու համար օրենսդրությանը համապատասխան սահմանվում են սանիտարական պահպանության գոտիներ, որոնցում սահմանվում են հողօգտագործման հատուկ սահմանափակումներ, որոնք ամրագրվում են հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերում. 4. Ջրային հողերի օգտագործման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և Ջրային օրենսգրքով: |