FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  256

Փորձաքննության կատարման կարգը.
1. Փորձաքննությունը կատարվում է փորձագիտական կազմակերպության փորձագետի կամ այդպիսին չհանդիսացող փորձագետի կողմից.
2. Եթե փորձաքննությունը հանձնարարված է փորձագիտական կազմակերպությանը, ապա փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և դրան կցված նյութերը քննիչը ուղարկում է այդ փորձագիտական կազմակերպության ղեկավարին: Այդ դեպքում փորձաքննությունը կատարում է որոշման մեջ նշված փորձագետը, իսկ նշված չլինելու դեպքում` տվյալ փորձագիտական կազմակերպության այն փորձագետը, որին փորձաքննության կատարումը հանձնարարել է փորձագիտական կազմակերպության ղեկավարը.
3. Փորձագիտական կազմակերպության ղեկավարը կազմակերպում է փորձաքննության կատարումը, սակայն իրավունք չունի փորձագետին տալու հանձնարարություններ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը և հետևությունների բովանդակությունը.
4. Եթե փորձաքննությունը հանձնարարված է որևէ փորձագիտական կազմակերպության փորձագետ չհանդիսացող անձի, ապա քննիչը, հավաստիանալով նրա ինքնության և մասնագիտական ձեռնհասության մեջ, փորձագետին է հանձնում փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և դրան կցված նյութերը.
5. Քննիչը կամ նրա հանձնարարությամբ փորձագիտական կազմակերպության ղեկավարը փորձագետին ծանոթացնում է սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքներին ու պարտականություններին.
6. Եթե առկա է վտանգ, որ փորձաքննության արդյունքում նմուշը կարող է վերանալ կամ հետագա հետազոտության համար դառնալ ոչ պիտանի, ապա փորձագետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել քննիչին: Այս դեպքում փորձաքննությունը կարող է կատարվել քննիչի համաձայնությամբ, և դա պետք է արտացոլվի նաև փորձագետի եզրակացության մեջ.
7. Քննիչն իրավասու է ներկա լինելու փորձաքննության կատարմանը, փորձագետից ստանալու նրա գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ.
8. Փորձագետի խնդրանքով քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում անհրաժեշտ աջակցություն ցույց տալ փորձագետին` փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար: