FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  477

Հեռակա վարույթ սկսելը.
1. Եթե նախաքննության ընթացքում ի հայտ են գալիս սույն օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հեռակա վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները, և միաժամանակ բացակայում են նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հեռակա վարույթի իրականացումը բացառող հանգամանքները, ապա քննիչը կայացնում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում։ Այդ որոշումը կարող է կայացվել մինչև նախաքննության ավարտը.
2. Եթե ընդհանուր կարգով իրականացվող դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս սույն օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հեռակա վարույթ իրականացնելու հիմքը և պայմանները, և միաժամանակ բացակայում են նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հեռակա վարույթի իրականացումը բացառող հանգամանքները, ապա դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ մինչև դատավճիռ կայացնելու համար առանձին սենյակ հեռանալը տվյալ մեղադրյալի նկատմամբ կայացնում է հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում.
3. Եթե հեռակա վարույթ իրականացնելու` սույն օրենսգրքով նախատեսված հիմքը կամ պայմաններից որևէ մեկը չի հաստատվում, կամ ի հայտ է գալիս հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված որևէ հանգամանք, ապա վարույթն իրականացնող մարմինը կայացնում է վարույթն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում.
4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները կայացնելու դեպքում վարույթը չի վերսկսվում: