Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման կարգը. 1. Մեկից ավելի կարգավորվող նյութերի ներմուծման համար ներկայացված հայտի դեպքում դրանց թույլատրելի քանակները սահմանվում են մեկ անհատական չափաքանակով` ըստ առանձին նյութերի. 2. Կարգավորվող նյութերի ներմուծման համար սահմանված անհատական չափաքանակների հիման վրա լիազոր պետական մարմինը հայտատուին տրամադրում է առաքման թույլտվություն. 3. Հայտատուն իրավունք ունի լիազոր պետական մարմնի սահմանած անհատական չափաքանակից ոչ ավելի քանակության կարգավորվող նյութեր ներմուծելու Հայաստանի Հանրապետության տարածք տվյալ տարվա ընթացքում` միանվագ կամ մաս-մաս` ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և ներմուծվող կարգավորվող նյութերի քանակության մասին տեղեկացնելով լիազոր պետական մարմնին: Չտեղեկացնելու դեպքում ներմուծողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով. 4. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակ ստացած իրավաբանական անձինք ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին են ներկայացնում կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված ձևի. 5. Կարգավորվող նյութերի առաքման թույլտվության համար գանձվում (վճարվում) է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով. 6. Լիազոր մարմինը առաքման թույլտվության տրամադրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հետևանքների մասին. 7. Հայտատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան առաքման թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 8. Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է առաքման թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը. 9. Առաքման թույլտվությունն ուժի մեջ է մտնում առաքման թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում. 10. Առաքման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով: (հոդվածի 10-րդ մասում 11.12.23 ՀՕ-398-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությունն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկումից հետո` համաձայն նույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի) |