Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 414 Անհատապես որոշվող գույքը հանձնելու պարտավորությունը չկատարելու հետևանքները. 1. Անհատապես որոշվող գույքը պարտատիրոջ սեփականությանը կամ հատուցելի օգտագործմանը հանձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում վերջինս իրավունք ունի պահանջել, որ այդ գույքը վերցվի պարտապանից և իրեն հանձնվի` պարտավորությամբ նախատեսված պայմաններով: Այդ իրավունքը վերանում է, եթե գույքը սեփականության իրավունքով մինչ այդ հանձնվել է երրորդ անձի: Եթե գույքը դեռ չի հանձնվել, ապա պարտատերերից նախապատվության իրավունք ունի նա, ում օգտին ավելի շուտ է ծագել պարտավորությունը, իսկ եթե դա անհնար է որոշել, ապա նա, ով ավելի շուտ է հայց հարուցել. 2. Պարտավորության առարկա գույքն իրեն հանձնելու պահանջի փոխարեն պարտատերը կարող է պահանջել հատուցելու վնասները: |