FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  14

ԱԿՈՒՄԲԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ. Ակումբի կառավարման մարմիններն են ակումբի անդամների ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով), ակումբի խորհուրդը, խորհրդի նախագահը (այսուհետ` նախագահ), ակումբի գործադիր կառավարիչը (այսուհետ` կառավարիչ): Ակումբի խորհրդի կազմը, նախագահը ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից: Կառավարիչը նշանակվում է խորհրդի որոշմամբ կամ նախագահի հրամանով: Ակումբի առաջին կառավարիչը կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարն ընտրվում է ակումբի հիմնադիր ժողովի կողմից: Կառավարիչը, գործադիր աշխատակազմի աշխատակիցները համարվում են վարձու աշխատողներ: Մինչև 20 անդամ ունեցող ակումբը խորհուրդ չի ընտրում և խորհրդի իրավասությունները լիազորում է ակումբի նախագահին, որը միանձնյա իրականացնում է ընդհանուր ժողովի որոշումները և սույն օրենքի պահանջները: Քսանից ավելի անդամ ունեցող ակումբն ընտրում է ակումբի խորհուրդ և նախագահ: Քսանմեկից մինչև հարյուր անդամ ունեցող ակումբն ընդհանուր ժողովի իրավասությունները պատվիրակում է խորհրդին` յուրաքանչյուր երեք անդամից ընտրելով խորհրդի մեկ անդամ: Հարյուրից ավելի անդամ ունեցող ակումբը յուրաքանչյուր հինգ անդամից ընտրում է խորհրդի մեկ անդամ: