FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Վարչական տվյալների հասանելիությունը.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պաշտոնական վիճակագրության արտադրողներին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ եղող տվյալները, պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը.
2. Այլ օրենքներով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.
3. Եթե վարչական տվյալներ տրամադրողները նախատեսում են էականորեն վերանայել տվյալների հավաքման կամ մշակման ընթացակարգերը կամ կազմակերպել տվյալների նոր հավաքում, որը կարող է անդրադառնալ պաշտոնական վիճակագրության նպատակներով տրամադրվող տվյալների վրա, ապա նրանք պարտավոր են խորհրդակցել վիճակագրական կոմիտեի հետ և, անհրաժեշտության դեպքում, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ՝ մինչև նման որոշում կայացնելը.
4. Սույն հոդվածով սահմանված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի համաձայն: