FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կասեցումը.
1. Արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի և (կամ) արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես կասեցվում են արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները, և տնտեսավարող սուբյեկտին տրվում են հանձնարարականներ ու ցուցումներ` խախտումը, անհամապատասխանությունը կամ վտանգի աղբյուրը վերացնելու համար.
2. Արտադրության կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են խախտումը հայտնաբերած տեսչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա.
3. Արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` պետական վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձի եզրակացության հիման վրա.
4. Կասեցումը վերացնելու հարցը լուծվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով: