Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 93 Նախընտրական քարոզչության եթերաժամանակը տեսալսողական հաղորդումներով. 1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերաժամերից ընտրություններին մասնակցող կուսակցության անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: 2․ Ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 90 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 150 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 25-ական րոպե. 3. Ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվելու հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե: 4․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կամ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 60 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե, և Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 20-ական րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 90 րոպե: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 93 Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 20 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 40 րոպե, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 10-ական րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 40 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե: Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլն անցկացնելու, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է եթերաժամանակի բաշխումը։ |