Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Հաշվապահական հաշվառման վարումը. 1. Բոլոր կազմակերպությունները (ներառյալ` անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվողները) պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում. 2. Կազմակերպությունը պարտավոր է հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը. 3. Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Կառավարությունը. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, վճարահաշվարկային կազմակերպություններին, կարգավորվող շուկայի oպերատորին, կենտրոնական դեպոզիտարիային, վերաապահովագրական ընկերություններին, ապահովագրական բրոքերային կազմակերպություններին, ներդրումային ֆոնդի կառավարիչներին, ապահովագրական ընկերություններին, ներդրումային ընկերություններին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, որոնց համար հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը. 5. Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների պահպանմամբ: |