Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 41 Ֆոնդի ակտիվների ներդրումների հետ կապված ռիսկերի բաշխումը. 1. Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի գործիքներում ֆոնդի ակտիվների ներդրման սահմանափակումները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այդ սահմանափակումները կարող են վերաբերել` 1) ֆոնդի ակտիվների առավելագույն չափին, որը կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, այդ թվում` ըստ արժեթղթերի դասի. 2) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերի առավելագույն չափին, որը կարող է ձեռք բերվել ֆոնդի կողմից, այդ թվում` ըստ արժեթղթերի դասի. 3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափին, որը կարող է ներդրվել որպես ավանդ մեկ բանկում. 4) ֆոնդի ակտիվների նկատմամբ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց հետ ածանցյալ ֆինանսական գործիքով կնքված գործարքի կողմի հետ կապված ռիսկի ծավալին` կախված գործարքի կողմի տեսակից. 5) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմաններին և առավելագույն չափերին. 6) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերի, ներդրված բանկային ավանդների, տվյալ անձի (անձանց) հետ կնքված ածանցյալ ֆինանսական գործիքների ընդհանուր արժեքի և ֆոնդի ակտիվների արժեքի հարաբերակցության առավելագույն չափին. 7) այլ սահմանափակումներ, այդ թվում` ժամանակավոր գործողության. 1.1. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ներդրումային ֆոնդերի հաշվին կնքվող արժեթղթերով ֆինանսավորման գործարքների (այդ թվում՝ ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքների), ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների նկատմամբ սահմանափակումներ, նվազագույն չափանիշներ և պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը), ինչպես նաև սույն հոդվածով սահմանված ներդրումային սահմանաչափերի հաշվարկման նպատակով այդ գործարքների ռիսկերի արժեքների հաշվարկման կարգ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 41 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձին սահմանափակումներ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքում կարող են չտարածվել նոր ստեղծված ստանդարտ ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում. 3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումներից շեղման դեպքեր և այդ շեղումների վերացման նվազագույն ժամկետներ և պայմաններ. 4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սահմանափակումները կարող են տարբեր լինել ինդեքսային և դրամական շուկայի ֆոնդերի համար: |