FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  40

Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը.
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է`
    1) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում.
    2) հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով.
    3) սույն օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում կամ կարգապահական տույժի կարգով, իսկ ռազմական դրության ժամանակ՝ նաև իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում.
    4) զինծառայողի նկատմամբ կալանքը կամ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրվելիս.
    5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարճաժամկետ ազատազրկման կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելու դեպքում.
    6) հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.
    7) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքում.
7.1) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործուղման դեպքում.
7.2) զորահավաք հայտարարված լինելու ժամանակահատվածում հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե, բժշկական եզրակացության համաձայն, զինծառայողի բուժումը կարող է տևել մեկ ամսից ավելի.
7.3) համապատասխան զինվորական պաշտոնում պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
7.4) եթե նշանակվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի կողմից արձակուրդից վերադառնալու դեպքում.
    8) մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում.
    9) գերության մեջ գտնվելու դեպքում.
    10) վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում.
    11) զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  40

2. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը).
3. Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ: