FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  30

Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփումը.
1. Տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող համապատասխան ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է տեղական հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
    1) տեղական հանրաքվեի դրված հարցի ընդունման մասին.
    2) տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
    3) տեղական հանրաքվեի դրված հարցի չընդունման մասին.
    4) տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին.
    5) իսկ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցով անցկացված տեղական հանրաքվեի դեպքում՝ տեղական հանրաքվեն կայացած համարելու մասին.
2. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց մեկ քառորդը.
2.1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հարցով անցկացված տեղական հանրաքվեն համարվում է կայացած, եթե դրան մասնակցել է ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 50 տոկոսը.
3. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները.
4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել համապատասխան համայնքում տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  30

5. Եթե տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին կամ ունակ էին ազդել տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և համայնքում նշանակում է նոր քվեարկություն.
6. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում վարչական դատարան կարող է ներկայացվել տեղական հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն.
7. Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում և անցկացվում է սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով: