FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքի նպատակը, սկզբունքները և գործողության ոլորտը.
1. Սույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է`
    1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ.
    2) գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում.
2. Գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.
    1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.
    2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում.
    3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն.
3. Սույն օրենքի իմաստով՝ գնումը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող, եթե պայմանագիրը կնքվում և դրա շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք են բերվում ու օգտագործվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գործարքների հետևյալ տեսակների վրա.
    1) աշխատանքային պայմանագրեր.
    2) օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերում.
    3) արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված գործարքներ.
    4) պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ կոնցեսիայի այն գործարքները, որոնք կարգավորվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով.
    5) «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական ծառայությունների մատուցման գործարքներ։