Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 31 Համայնքի բյուջեի նախագծի կազմումը. 1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է՝ հիմք ընդունելով համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա. 1.1. Համայնքի բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից` 1) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում. 2) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակում. 1.2. Առաջիկա երեք տարվա` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք է ծառայում համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար. 1.3. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում. 1.4. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են համայնքների կողմից մշակվող միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ նախագծերը ներկայացնելու կարգը. 1.5. Բյուջետային հիմնարկները կազմում և համայնքի ղեկավարին են ներկայացնում իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերը` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետում. 1.6. Բյուջետային հիմնարկի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է բյուջետային հիմնարկի ղեկավարը. 1.7. Իր պարտականությունները կատարելու համար համայնքի ղեկավարը իրավասու է բյուջետային հիմնարկներից պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 31 1.8. Համայնքի ղեկավարը համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում և կառավարության հաստատած պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը։ Հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, այն հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքէջում և ներկայացվում է համապատասխան մարզպետին. 2. Համայնքի բյուջեի նախագիծը կազմում է համայնքի ղեկավարը` բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա. 3. Կառավարության կամ նրա լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային ծախսերի հաշվարկման համար սահմանված նորմերը և նորմատիվները համայնքների բյուջեներով նախատեսվող ծախսերի հաշվարկման ժամանակ կրում են խորհրդատվական բնույթ: Բացառություն են տեղական ինքնակառավարման մարմինների` պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի և պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող այլ նպատակային ծախսերի ֆինանսավորման դեպքերը. 4. Համայնքի բյուջեի նախագիծը կազմելու աշխատանքները կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը` աշխատակազմի համապատասխան ծառայությունների և բյուջետային հիմնարկների ղեկավարներին` - տալիս է համապատասխան հրահանգներ բյուջեի մուտքերի և ելքերի հաշվարկման ու ներկայացման համար. - պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով սույն օրենքի 21-րդ հոդվածում նշված` տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում ապահովում է բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման համապատասխան ձևերով. 5. Բյուջետային հիմնարկները համայնքի ղեկավարի կողմից սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին են ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 31 թ) տեղեկություններ` համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող բյուջետային հիմնարկների հաստիքների միջին տարեկան ցուցակային ընդհանուր թվաքանակի, աշխատավարձի ֆոնդի մասին և այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ, ինչպես նաև տեղեկություններ փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակի մասին. ժ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծի հիմնավորման համար. 8. Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է` ա) համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման), բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, գ) այլ դրույթներ և ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը և ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը և դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 31 6. Համայնքի ղեկավարն ամփոփում է սահմանված ձևերով ներկայացված տվյալները և կազմում համայնքի բյուջեի նախագիծը, որը բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից. 7. Համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը ներառում է` բ) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների, ինչպես նաև համայնքի բյուջեի հիմքում դրված՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին. գ) համայնքի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի հիմնավորումը, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի հիմնավորումը, ինչպես նաև այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված և հաշվարկային ցուցանիշների հետ, դ) համայնքի բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի կատարման համար պահանջվող գումարների և առաջարկվող հատկացումների հիմնավորումը, որը ներառում է ծրագրի` - իրավական հիմքը. - բովանդակությունը. - խնդիրները և նպատակները. - կատարման փուլերը և ժամկետները. ե) պարտքերի կառուցվածքը, դրանց համեմատական վերլուծությունը նախորդ բյուջետային տարվա փաստացի և ընթացիկ բյուջետային տարվա հաշվարկային համապատասխան ցուցանիշների հետ. զ) բյուջեի վարչական և ֆոնդային մասերի պահուստային ֆոնդի ձևավորման համար առաջարկվող հատկացումների հիմնավորումը. է) սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան ստացված տեղեկությունները պետական բյուջեի նախագծում (եթե համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծն ավագանու քննարկմանը ներկայացվում է մինչև առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը) կամ պետական բյուջեի մասին օրենքում պետական բյուջեից համայնքի բյուջեին նախատեսված հատկացումների մասին. |