FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  56

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը և ժամկետները.
1. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել գլխավոր դատախազը՝
    1) իր նախաձեռնությամբ կամ 2) սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատախազների միջնորդությունների հիման վրա կամ 3) ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա.
    4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով գլխավոր դատախազին դիմելու մասին դատարանի սանկցիայի հիման վրա.
    5) սույն օրենքի 50.1-ին հոդվածով սահմանված խորհրդատվական բնույթի բացասական եզրակացության դեպքում.
1.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում գլխավոր դատախազը պարտադիր հարուցում է կարգապահական վարույթ.
2. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում կամ միջնորդություն ստանալու դեպքում գլխավոր դատախազը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում էթիկայի հանձնաժողովը եռօրյա ժամկետում հաղորդումը կամ միջնորդությունն ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եթե դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնողը գլխավոր դատախազն է, ապա նա եռօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն դատախազի կողմից սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու փաստի մասին.
3. Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություն գլխավոր դատախազին ներկայացնելու իրավունք ունեն՝
    1) գլխավոր դատախազի տեղակալը՝ իր համակարգման ոլորտում գտնվող դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  56

2) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ տվյալ ստորաբաժանման դատախազների կատարած կարգապահական խախտումների համար, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում.
    3) զինվորական դատախազը՝ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազության դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.
    4) Երևան քաղաքի դատախազը՝ Երևան քաղաքի դատախազության դատախազների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.
    5) Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազը՝ տվյալ վարչական շրջանի դատախազության դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.
    6) մարզի դատախազը՝ տվյալ մարզի դատախազության դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.
    7) կայազորի զինվորական դատախազը՝ կայազորի զինվորական դատախազության դատախազների կատարած կարգապահական խախտումների համար.
4. Էթիկայի հանձնաժողով հասցեագրված՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հաղորդումների հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի նաև էթիկայի հանձնաժողովը նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Նիստի անցկացման կարգի վրա տարածվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված նորմերը.
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված միջնորդությունները, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաղորդումներն ու հրապարակումներն ինքնին կարգապահական վարույթ հարուցելու հիմք չեն.
6. Կարգապահական վարույթը հարուցելու և իրականացնելու, այդ թվում` սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված իրավունքների և պարտականությունների իրականացման կարգը սահմանում է գլխավոր դատախազը.
7. Իր կամ էթիկայի հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու որոշման հիման վրա գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում ստեղծում է դատախազներից կազմված կարգապահական վարույթ իրականացնող հանձնախումբ կամ դրա իրականացումը հանձնարարում է մեկ դատախազի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  56

8. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերվելու օրվանից 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամսվա ընթացքում.
8.1. Ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական բնույթի եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց վեց տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող ծառայողական քննությունների)։ Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.
9. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 21 օրը` սկսած կարգապահական վարույթ հարուցելու օրվանից, բացառությամբ կարգապահական ստուգումների, դատախազի հարգելի պատճառով բացակայության, հիվանդության, գործուղման դեպքերի: Այս դեպքում կարգապահական վարույթի տևողությունը վարույթ հարուցած անձը կարող է երկարաձգել կարգապահական ստուգումների, հիվանդության, գործուղման կամ դատախազի հարգելի պատճառով բացակայության ժամանակահատվածով.
10. Կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական տույժի նշանակման որոշումների մասին դատախազին հաղորդվում է համապատասխանաբար կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական տույժ նշանակելու որոշումները կայացնելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում.
11. Առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող դատախազն ունի`
    1) իրավունք` ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.
    2) իրավունք` իմանալու, թե ինչ կարգապահական խախտում է իրեն վերագրվում, պարզաբանում տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  56

3) իրավունք` միջնորդություններ ներկայացնելու կարգապահական վարույթի ընթացքում առանձին գործողություններ կատարելու համար, ինչպես նաև ներկայացնելու նյութեր, իր պարզաբանումները հիմնավորող փաստական տվյալներ՝ կարգապահական վարույթի նյութերին կցելու համար.
    4) իրավունք` բացարկ հայտնելու կարգապահական վարույթ իրականացնող անձին, եթե կան հիմքեր ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով: Բացարկը լուծում է գլխավոր դատախազը.
    5) իրավունք` ծանոթանալու կարգապահական վարույթի նյութերին, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, եթե չունի դրանց առնչվելու թույլտվություն, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքի, նյութերի վերաբերյալ ներկայացնելու առաջարկություններ, դիտողություններ և միջնորդություններ.
    6) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ.
12. Դատախազը պարտավոր է կարգապահական վարույթն իրականացնողի պահանջով ներկայացնել կարգապահական վարույթի իրականացման համար անհրաժեշտ իր մոտ եղած փաստաթղթեր, առարկաներ և նյութեր.
13. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաղորդումը պետք է պարունակի՝
    1) այն ներկայացնող անձի անուն, ազգանուն, ծանուցման հասցե և այն դատախազի վերաբերյալ տվյալներ, որի դեմ կարգապահական վարույթ կարող է հարուցվել,
    2) կարգապահական խախտումներ համարվող արարքների և դրանց կատարման տեղի ու ժամանակի նկարագրություն,
    3) հնարավորության դեպքում ներկայացվող տվյալները հիմնավորող նյութեր,
    4) հաղորդումը ներկայացրած անձի կամ մարմնի ստորագրություն.
14. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում կարգապահական վարույթ իրականացնողը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պահանջել հաղորդումը ներկայացրած անձից կամ մարմնից.
15. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված պահանջներին չհամապատասխանող հաղորդումը այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում վերադարձվում է հաղորդումը ներկայացրած անձին կամ մարմին.
16. Դատախազն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան: