Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 391 Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությունը. 1. Մաքսային փորձաքննության անցկացման արդյունքները ձևակերպվում են ըստ մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության. 2. Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության մեջ նշվում են՝ 1) մաքսային փորձաքննության անցկացման վայրը, դրա մեկնարկի ու ավարտի ամսաթվերը. 2) մաքսային փորձաքննություն անցկացնելու հիմքը. 3) մաքսային փորձաքննություն անցկացրած մաքսային փորձագետի (փորձագետի) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում) և նրա որակավորումը. 4) մաքսային փորձագետի (փորձագետի) ստորագրությամբ հաստատված տեղեկություններն այն մասին, որ նա նախազգուշացվել է մաքսային փորձաքննություն անցկացնելիս մաքսային փորձագետի (փորձագետի) ի սկզբանե կեղծ եզրակացություն տալու համար անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին. 5) մաքսային փորձագետին (փորձագետին) առաջադրված հարցերը. 6) մաքսային փորձաքննություն կատարելու համար մաքսային փորձագետին (փորձագետին) տրամադրված փաստաթղթերի, նյութերի, ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների, առգրավված փաստաթղթերի կամ նույնականացման միջոցների ցանկը. 7) հետազոտությունների բովանդակությունն ու արդյունքները՝ նշելով կիրառված մեթոդները, օգտագործված սարքերն ու սարքավորումները, հետազոտությունների արդյունքների գնահատականը, առաջադրված հարցերի վերաբերյալ եզրահանգումներն ու դրանց հիմնավորումը. 3. Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությունը ստորագրվում է մաքսային փորձագետի (փորձագետի) կողմից: Եթե մաքսային փորձաքննությունն անցկացվել է մի քանի մաքսային փորձագետների (փորձագետների) մասնակցությամբ, ապա մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությունը ստորագրվում է բոլոր մաքսային փորձագետների (փորձագետների) կողմից: Մաքսային փորձագետի (փորձագետի)՝ թղթային կրիչով ձևակերպված եզրակացությունը հաստատվում է նաև լիազորված մաքսային մարմնի կնիքի դրոշմվածքով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 391 Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությունը մեկնաբանող նյութերն ու փաստաթղթերը կցվում են այդ եզրակացությանը, հաստատվում մաքսային փորձագետի (փորձագետի) ստորագրությամբ, իսկ եթե մաքսային փորձաքննությունն անցկացվել է մի քանի մաքսային փորձագետների (փորձագետների) մասնակցությամբ, ապա այդ նյութերն ու փաստաթղթերը հաստատվում են մի քանի մաքսային փորձագետների (փորձագետների) ստորագրություններով: Թղթային կրիչով ձևակերպված նյութերն ու փաստաթղթերը նաև հաստատվում են լիազորված մաքսային մարմնի կնիքի դրոշմվածքով և այդ եզրակացության բաղկացուցիչ մասն են կազմում. 4. Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությունն ուղարկվում է մաքսային փորձաքննությունը նշանակած մաքսային մարմին: Մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացությունը թղթային կրիչով փաստաթղթի ձևով ձևակերպելու դեպքում այդ եզրակացությունը ձևակերպվում է 3 օրինակից, որոնցից մեկը մնում է լիազորված մաքսային մարմնի մոտ, իսկ մյուսները ուղարկվում են մաքսային փորձաքննությունը նշանակած մաքսային մարմին. 5. Մեկ անդամ պետությունում անցկացված մաքսային փորձաքննության արդյունքները մեկ այլ անդամ պետության մաքսային մարմինների կողմից ճանաչելու դեպքերը և կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |