Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 254 Շրջանառության հարկ վճարողները. 1. Շրջանառության հարկ վճարողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) հետևյալ դեպքերում և ժամկետներում. 1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն. 2) հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը` համապատասխանաբար, որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև համապատասխանաբար` որպես կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Սույն կետի կիրառության իմաստով` վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող կազմակերպության կամ կազմակերպությունների (բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որին միանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ և առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության, որից առանձնանում են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ) համար պետական գրանցում է համարվում նաև կազմակերպությունների վերակազմակերպման պետական գրանցումը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 254 3) հարկային տարվա ընթացքում որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը` որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ. 4) հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրվանից (բայց այդ հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտը, Օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն, դադարում է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ մինչև հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում նշված օրը, ապա միկրոձեռնարկատիրության սուբյեկտը շրջանառության հարկ վճարող է համարվում սույն մասի 3-րդ կետով սահմանված կարգով` որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից` մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ` հարկային մարմին ներկայացնելով հարկային մարմնի հաստատած ձևով նոր հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ (հարկային մարմնի հաստատած ձևով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ նախկինում ներկայացված հայտարարությունը հաշվի չի առնվում), իսկ այդ կետով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող չհամարվելու դեպքում, Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 254 5) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ. 6) մինչև տվյալ հարկային տարին սկսվելը պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ. 7) հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվանից մինչև հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարվա ընթացքում` մինչև պետական հաշվառումից դուրս գալը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվել են ԱԱՀ վճարող: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 254 2. Շրջանառության հարկ վճարող կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության իմաստով` 1) իրացման շրջանառությունը ներառում է նաև միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը. 2) առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները. ա. բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում բաժանման ձևով վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը, բ. առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում ինչպես այն կազմակերպության համար, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, այնպես էլ առանձնացված կազմակերպության կամ կազմակերպություններից յուրաքանչյուրի համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում վերակազմակերպված կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը, գ. միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպության համար նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում միաձուլված կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը, |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 254 դ. միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպության համար, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն է համարվում տվյալ կազմակերպության նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և միացած կազմակերպության կամ կազմակերպությունների նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը. 3. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել` 3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, նոտարները, աուդիտորական կազմակերպությունները, փաստաբանական ծառայություն մատուցողները. 3.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» և «N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 254 5) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել. 6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը. 7) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը. 4. Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են շրջանառության հարկ վճարող գործունեության բոլոր տեսակների մասով: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 254 6. Սույն գլխով սահմանված պայմանները չբավարարող (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 3.1-ին կետերով սահմանված դեպքերի)` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներում (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքի) կարող են համարվել շրջանառության հարկ վճարող սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 254 7. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի), որոնց տվյալ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը, կամ տվյալ հարկային տարվա ընթացքում տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 5-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը, իրացման շրջանառության՝ սույն մասով սահմանված չափը գերազանցելու կամ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 5-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու դեպքում կարող են այդ օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքի) շարունակել համարվել շրջանառության հարկ վճարող՝ անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 3.1-ին կետերով սահմանված դեպքերի). 8. Սույն բաժնի կիրառության իմաստով` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը: |