FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Հանրային վերահսկողության խորհրդի կազմը.
1. Հանրային վերահսկողության խորհուրդը կազմված է յոթ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ և հինգ անդամ: Խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամներին, այդ թվում` նախագահին և նախագահի տեղակալին նշանակում է ֆինանսների նախարարը՝ հետևյալ կառույցների ներկայացմամբ.
    1) ֆինանսների նախարարություն՝ երեք անդամ.
    2) Կենտրոնական բանկ՝ երկու անդամ.
    3) էկոնոմիկայի նախարարություն՝ մեկ անդամ.
    4) պետական եկամուտների կոմիտե՝ մեկ անդամ: Խորհրդի նախագահը և նախագահի տեղակալը նշանակվում են հինգ տարի ժամկետով։ Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետներն են.
    1) մեկ անդամը` մեկ տարի.
    2) մեկ անդամը` երկու տարի.
    3) մեկ անդամը` երեք տարի.
    4) մեկ անդամը` չորս տարի.
    5) մեկ անդամը` հինգ տարի: Հետագայում նշանակված խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով.
2. Հանրային վերահսկողության խորհրդի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ ունեցող քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների կատարումը.
3. Հանրային վերահսկողության խորհրդի անդամ չի կարող նշանակվել`
    1) ֆինանսատնտեսական ոլորտին, ինչպես նաև ոչ մեծ ծանրության հանցագործություններին վերաբերող՝ չմարված կամ չվերացված դատվածություն ունեցող անձը.
    2) միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող դատվածություն ունեցող անձը.
    3) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված անձը.
    4) մասնագիտացված կառույցի խորհրդի կամ գործադիր մարմնի անդամը.
    5) գործող աուդիտորը.
4. Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում.
5. Ֆինանսների նախարարը Հանրային վերահսկողության խորհրդի եզրակացության հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունները, եթե վերջինս՝
    1) չի կատարել սույն օրենքով սահմանված իր պարտականությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

2) մեկ տարվա ընթացքում երեք անգամ անհարգելի բացակայել է Հանրային վերահսկողության խորհրդի նիստերից.
6. Հանրային վերահսկողության խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան կառույցի ներկայացմամբ նշանակվում է խորհրդի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակահատվածը պակաս է մեկ տարուց, ապա խորհրդի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը.
7. Հանրային վերահսկողության խորհրդի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ` դիմելով ֆինանսների նախարարին և տեղեկացնելով սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան կառույցին: Ֆինանսների նախարարը Հանրային վերահսկողության խորհրդի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում: