Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ article 49 Բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարումը. 1. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարումը պարբերաբար իրականացվում է համակարգային կամ ինստիտուցիոնալ մակարդակում. 2. Բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումը ներառում է բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատումը և վերլուծությունը՝ դրան հաջորդող փոփոխություններով և (կամ) շտկող գործողություններով, որոնք ապահովում են ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած չափանիշներին. 3. Բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավումը ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված կազմակերպչական համալիր մոտեցում է, որը ենթադրում է որոշակի մեթոդաբանությունների և գործիքների կիրառում, որոնցով բացահայտվում և նվազեցվում է փաստացի և ակնկալվող որակների միջև գոյություն ունեցող տարբերությունը. 4. Բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմները սահմանում է լիազոր մարմինը: |