FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39.8

Կարգապահական գործի քննության գրավոր կարգի կիրառումը.
1. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածով.
2. Փաստաբանի՝ սահմանված ժամկետում անդամավճար չվճարելու, վերապատրաստում չանցնելու, ինչպես նաև կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվության մեջ ոչ հավաստի և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հիմքով հարուցված կարգապահական վարույթ հարուցելիս փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննվում է գրավոր կարգով.
3. Կարգապահական հանձնաժողովի նախագահը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված որոշմամբ.
4. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը պարտավոր է նշանակել գործը զեկուցող կարգապահական հանձնաժողովի անդամին՝ խորհրդի սահմանած կարգով՝ նշելով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման հրապարակման օրը.
5. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամը, որը հանդես է գալիս որպես զեկուցող, ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գործն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կազմում է կարգապահական հանձնաժողովի որոշման նախագիծը: Կարգապահական հանձնաժողովի որոշման նախագիծը գործի նյութերի հետ տրամադրվում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի մյուս անդամներին.
6. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա գործը զեկուցողը լրամշակում է որոշման նախագիծը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39.8

7. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում գործը զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության.
8. Եթե քվեարկության արդյունքով գործը զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից որոշված անդամը.
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը գրավոր կարգով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում և փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կայացնում ու հրապարակում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան զեկուցողի կողմից գործը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում.
10. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելիս բացառիկ դեպքերում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով: