Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ. 1. ԷԲ ընկերությունների կողմից կնքված այն պայմանագրերը, որոնցից ծագած պարտավորությունները (ներառյալ` վճարային) սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չեն դադարել, ներկայացվում են հաշվառման ադմինիստրատորին. 2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջը չի տարածվում` - սպառողների հետ կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի (եթե դրանք համապատասխանում են Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած օրինակելի ձևին), - Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցված պայմանագրերի, - սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո ԷԲ ընկերությունների կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածում սահմանած կարգով կնքված պայմանագրերի, - աշխատանքային պայմանագրերի, - կոլեկտիվ պայմանագրերի վրա. 3. Եթե սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պայմանագրերը սույն օրենքին համապատասխան չեն հաշվառվել, ապա սույն օրենքի ուժով համարվում են լուծված: Պայմանագրի լուծմամբ արտադատական կամ դատական կարգով կարող են հատուցվել միայն պատճառված իրական վնասները: |