FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  87

Գործին մասնակցող անձի մասնակցությունը փորձաքննությանը: Նմուշներ վերցնելու կարգը.
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները.
2. Առաջին ատյանի դատարանը փորձագետի դիմումի հիման վրա որոշում է կայացնում փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին գործին մասնակցող անձանց մասնակցությունն արգելելու վերաբերյալ.
3. Դատարանն իրավունք ունի որոշում կայացնել մարդու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ ստանալու վերաբերյալ, եթե դրանց հետազոտումը նշանակված փորձաքննության անցկացման համար նշանակություն ունի.
4. Նմուշներ ստանալու մասին դատարանը կայացնում է որոշում, որում պետք է նշվեն այն անձը կամ օբյեկտը, որից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը՝ իրենից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները դրանք ստանալուց հետո, ինչպես նաև այն անձի իրավունքները և պարտականությունները, որից պետք է վերցվի նմուշը.
5. Արգելվում է նմուշներ ստանալ մարդուն հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կամ նրա առողջությանը և մարմնի ամբողջականությանը վտանգ սպառնացող միջոցներով.
6. Փորձագետն անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայր և ստորագրությամբ նրան ծանոթացնում է նմուշ ստանալու մասին դատարանի որոշմանը.
7. Փորձագետն ընթերակաների ներկայությամբ կատարում է անհրաժեշտ գործողությունները և ստանում է նմուշներ: Բացի փաստաթղթերից, մյուս նմուշները փաթեթավորվում և կնքվում են: Նմուշներ հանձնող անձն իրավունք ունի հրաժարվելու ընթերակայի մասնակցությունից՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով փորձագետին.
8. Փորձագետը, ստանալով նմուշներ, կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ գործողությանը մասնակցած անձինք, նկարագրվում են նմուշներ ստանալու համար ձեռնարկված բոլոր գործողություններն այն հաջորդականությամբ, որով դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները.
9. Ստացված նմուշները կամ հետազոտման արդյունքները կցվում են արձանագրությանը:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  87

10. Նմուշ ստանալու մասին դատարանի որոշման պահանջը գործին մասնակցող անձի կողմից առանց հարգելի պատճառի չկատարելու կամ դրա կատարումից խուսափելու դեպքում փորձաքննությամբ պարզման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է այդ անձը, եթե առանց նմուշի տրամադրման հնարավոր չէ ավարտել փորձաքննությունը: