FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  276.3

Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը.
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է հիվանդության օջախի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան.
2. Դիմումում նշվում են այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը և այլն), որտեղ պետք է իրականացվեն դեպքի և (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) և (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ, համարվում է հիվանդության օջախ.
3. Դիմումին կցվում են տվյալ տարածքի՝ հիվանդության օջախ լինելու փաստը հաստատող ապացույցներ.
4. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը: