FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Բնապահպանական պետական տեսուչի իրավասությունները.
1. Բնապահպանական պետական տեսուչը իրավունք ունի՝
    ա) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգվող սուբյեկտներում իրականացնելու ստուգումներ. ա.1) բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման և նախազգուշացման նպատակով իրականացնելու դիտարկումներ.
    բ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտներից պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ և իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ինչպես նաև վերցնելու փորձանմուշներ և կատարելու կապարակնքում.
    գ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վերցնելու փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և կատարելու չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգումների կամ դիտարկումների նպատակներին.
    դ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների շրջանակներում պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ընդունելու որոշումներ.
    ե) բնապահպանական օրենսդրության խախտման դեպքում արձանագրելու խախտումները, օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտներին հանձնարարականներ տալու, կասեցնելու, դադարեցնելու, արգելելու նրանց գործողությունները.
    զ) բնապահպանական օրենսդրության կիրարկումն ապահովելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կանգնեցնելու տրանսպորտային միջոցները.
    է) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում առգրավելու ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսները և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսը, որսագործիքները, որսի գործիք համարվող այլ միջոցներ.
    ը) օրենքով նախատեսված դեպքերում ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ ստորաբաժանումներ ու տարածքներ.
    թ) ստուգումների կամ դիտարկումների ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու մասնագետների և փորձագետների.
    ժ) օրենքով սահմանված կարգով կիրառելու հարկադրանքի միջոցներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

ժա) օրենքով սահմանված կարգով պահելու և կրելու քաղաքացիական և ծառայողական զենք, ռազմամթերք, ձեռնաշղթա և կրելու համազգեստ.
    ժբ) վարչական իրավախախտում արձանագրելու դեպքում իրականացնելու գործերի վարույթ և գործերի քննությամբ կայացնելու համապատասխան որոշումներ.
    ժգ) բնապահպանության ոլորտում ստուգվող սուբյեկտներին տրված լիցենզիաների, պայմանագրերի, թույլտվությունների, արտոնագրերի ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմիններին ներկայացնելու միջնորդագրեր. ժգ.1) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա անհապաղ կասեցնելու ստուգվող սուբյեկտի գործունեությունը.
    ժդ) օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահված իրավասությունների շրջանակներում բնապահպանական հարկով հարկման բազայի և բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների չափագրման, հարկման բազայի և վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց համար սահմանված չափաքանակների գերազանցման վերաբերյալ կազմելու ակտեր.
    ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց ներկայացնելու դատարան.
    ժզ) բնապահպանական օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հաղորդում ներկայացնելու իրավապահ մարմիններին.
2. Պետական մարմինների և այլ պաշտոնատար անձանց կողմից բնապահպանական պետական տեսուչի լիազորությունների իրականացումն արգելվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ իրավասություններ: