FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ապահովագրավճարի պարտավորությունները հաշվառվում են հաշվարկի ներկայացման օրվա դրությամբ.
7. Գանձապետական հաշվին կատարված վճարումները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրելու օրվա դրությամբ և որպես պետական բյուջեի մուտք հաշվեգրվելուց հետո ձևակերպվում են որպես ծախս և փոխանցվում են Հիմնադրամի գանձապետական հաշվին.
8. Ապահովագրավճարի պարտավորություններից առաջնահերթ մարվում են ՝
    1) ապահովագրավճարի գումարները, այնուհետև՝ տույժի գումարները։ Ընդ որում, նախ մարվում են ավելի վաղ վճարման վերջնաժամկետ ունեցող ապահովագրավճարի գումարները․ 2) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված օրը առաջացած ապահովագրավճարի գումարները.
9. Ապահովագրավճարի գումարի ամբողջությամբ մարում է համարվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում արտացոլված ապահովագրավճարի ամբողջական վճարումը.
10. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված լինելու դեպքում անձը պարտավոր է՝
    1) դիմել գործատուին, որ նա շարունակի վճարել ամսական ապահովագրավճարները` տալով համաձայնություն աշխատավարձը հետագայում սահմանված կարգով վճարելիս պահումները կամ գանձումները Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 214-րդ հոդվածով սահմանված կարգով կատարելու համար այն ժամանակահատվածում, երբ վարձու աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծված չէ, սակայն սույն օրենքով նախատեսված ապահովագրավճարի վճարման ենթակա ժամանակահատվածում աշխատողին աշխատավարձ չի վճարվելու, կամ վճարվող աշխատավարձի համար հաշվարկված գումարը չի բավարարում ապահովագրավճարը վճարելու համար կամ 2) ինքնուրույն կատարել վճարումներ Հիմնադրամին ոչ միայն իր, այլև իր կողմից որպես փոխկապակցված անձ ապահովագրած անձի համար, եթե դադարեցվել է ապահովագրված անձի` սույն մասում թվարկված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակը, և բացակայում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2–րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

3) անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի մահվան դեպքում դադարեցվում և հաշվառումից հանվում են մահվան մասին տեղեկություն ստանալու օրվան հաջորդող օրվանից.
13. Սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները հարկային մարմինը փոխանցում է Հիմնադրամին՝ մեկօրյա ժամկետում Ռեգիստրի համար անհրաժեշտ տեղեկություններ գրանցելու համար.
14. Հարկային մարմինը՝
    1) օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ընդգրկված ապահովագրված անձանց ապահովագրավճար չվճարողի կարգավիճակի փոփոխությունների վերաբերյալ անձնավորված տվյալներ.
    2) Հիմնադրամի ներկայացրած տվյալների հիման վրա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) և տարեկան հաշվարկներում (հայտարարագրերում) արտացոլում է անձի ապահովագրավճար վճարողի կարգավիճակը՝ ապահովագրավճարը հաշվարկելու համար.
    3) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց կողմից կամ նրանց օգտին հաշվարկված ապահովագրավճարների ամբողջ գումարի վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամին է փոխանցում պետական բյուջե փոխանցված ապահովագրավճարին համապատասխան անձանց ցուցակը (բացառությամբ այն անձանց, որոնց վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն)՝ ըստ անձանց նշելով ապահովագրավճարների չափը.
    4) հաշվարկված ապահովագրավճարների վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամին է փոխանցում համապատասխան անձանց ցուցակը՝ նշելով հաշվարկված ապահովագրավճարների չափը (չափերը) և այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար վճարվել է.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

5) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված ապահովագրավճարի ամբողջ գումարը վճարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար փոխանցման հանձնարարական սույն կետում նշված անձանց վճարած ապահովագրավճարի գումարներից Հիմնադրամի գանձապետական հաշվին գումար փոխանցելու վերաբերյալ` նշելով փոխանցման ենթակա գումարը: Տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար հարկային մարմնի կողմից ներկայացվող ապահովագրավճարների փոխանցման հանձնարարականում հարկային մարմինը նշում է վճարված ապահովագրավճարի այն գումարը, որը հավասար է ապահովագրավճարներ վճարող անձանց` ապահովագրավճարների վճարման գծով տվյալ հաշվետու ժամանակահատվածի պարտավորության չափին.
    6) ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ ամսվա համար մարված տույժերի ընդհանուր գումարի վերաբերյալ փոխանցման հանձնարարական.
15. Հարկային մարմնի և Հիմնադրամի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացվող հանձնարարականի ձևը սահմանում է Կառավարությունը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Առողջության համընդհանուր ապահովագրավճար վճարողների կողմից ապահովագրավճարների հաշվարկման, հաշվառման և փոխանցման (գանձելու) պարտավորությունները.
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար ապահովագրավճարները հարկային գործակալներն արտացոլում են եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում (բացառությամբ եթե անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն), իսկ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող ֆիզիկական անձինք՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկում.
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձինք ապահովագրավճարներն արտացոլում են անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկներում, բացառությամբ հաշվետու տարվա ընթացքում բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարված անհատ ձեռնարկատերերի, որոնք ապահովագրավճարներն արտացոլում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ։ Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձինք ապահովագրավճարներն արտացոլում են եկամտային հարկի տարեկան հաշվարկներում (հայտարարագրերում).
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ապահովագրավճարների հաշվառումը կատարվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով վարվող տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա.
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան բնակչության խմբերում ներառված անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացված հաշվարկների ճշտման արդյունքներն ապահովագրված անձի կարգավիճակի համար հաշվի չեն առնվում.
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում ներառված անձանց համար ապահովագրավճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի՝ դրա համար բացված գանձապետական հաշվին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

11. Ապահովագրավճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում հարկային մարմինը, հարկային օրենսդրության համաձայն, որոշում է կայացնում հարկային մարմնի կողմից հսկողության ենթակա ապահովագրավճար վճարողից (եթե ապահովագրավճարը, սույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում ապահովագրավճար վճարողին (հարկային գործակալին): Ապահովագրավճարների պարտավորության գծով չվճարված գումարների, դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցները հարկային մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով։ Ընդ որում, oրենքով ապահովագրավճար վճարելու պարտականություն ունեցող, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ չունեցող ֆիզիկական անձ հանդիսացող ապահովագրավճար վճարողների ապահովագրավճարների պարտավորության գծով չվճարված գումարների, դրանց համար նույն օրենքով սահմանված տույժերի գանձման և կատարման ապահովմանն ուղղված գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5․2-րդ մասով սահմանված կարգով.
12. Ապահովագրավճարի պարտավորությունները՝
    1) գործատուի սնանկության գործընթացում գտնվելու դեպքում դրանք որպես չապահովված պահանջ մարվում են «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգին և հերթականությանը համապատասխան: Ընդ որում, ապահովագրավճարը գանձապետարանի հաշվին փոխանցելու պարտավորությունը կրում է սնանկության կառավարիչը.
    2) սնանկության գործընթացում գտնվող գործատուի՝ դատարանի վճռի հիման վրա լուծարման կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում լուծարման պետական գրանցման հաջորդ օրվանից ապահովագրավճարի չկատարված պարտավորությունը հաշվառումից հանվում է և համարվում մարված.